Մեծ Բրիտանիան ՌԴ֊ին սպառնում է նոր պատժամիջոցներով
                        Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինայում իրավիճակի թուլացման ուղղությամբ քայլերի բացակայության դեպքում Ռուսաստանին սպառնում է ԵՄ նոր պատժամիջոցներով։ Այս մասին փոխանցում է Ria Novosti-ն։
«Ռուսաստանի կողմից ողջույնի խոսքեր եղան, սակայն մենք այդ կապակցությամբ կոնկրետ գործողություններ չտեսանք»,- հայտարարել է Հեյգը։
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին  ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ սահմանով զենքի հոսքը դադարեցնելու համար, չաջակցել Ուկրաինայի արևելքում անօրինականորեն զինված անջատողականներին»,֊ հավելել է նա։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

