Լիբանանի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել
                        Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հյուրանոցներից մեկում մահապարտ֊ահաբեկչի կողմից պայթյուն է իրականացվել։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Ահաբեկչությունը տեղի է ունեցել քաղաքի արևմտյան հատվածում գտնվող հյուրանոցում։
Զոհերի և տուժածների մասին դեռևս տվյալներ չկան։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

