1763 դիտում
08:50 25-06-2014
Ապահով ծերություն ունենալու համար այսօր դատավոր դառնալն այլևս անհեռանկար է․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» ՀՀ օրենքը նախկինում լարված իրավիճակ էր ստեղծել ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչների մոտ: Բանն այն է, որ այդ օրինագծով նվազելու էին դատավորների կենսաթոշակները: Փոխարենը բարձրանալու էր Սահմանադրական դատարանի անդամների կենսաթոշակը:
«Ժողովուրդի հետ զրույցում ՀՀ ԱՆ աշխատակազմի օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության պետ Սարգիս Թորոսյանը մանրամասնեց, որ ԱԺ ներկայացված նոր օրինագծի համաձայն, նոր նշանակված դատավորները, կամ երկու-երեք տարի պաշտոնավարողները կենսաթոշակ կստանան նոր օրենքի սահմանված կարգով և չափով «Իսկ այն դատավորները, ովքեր 30 տարի է, ինչ պաշտոնավարում են, կշարունակեն պահպանել կենսաթոշակի այն չափը, որը կար նախկինում»: Այսինքն՝ ապահով ծերություն ունենալու համար այսօր դատավոր դառնալն այլևս անհեռանկար է»։
Նմանատիպ նյութեր
1575 դիտում
23:21 13-02-2014
Ապահով ծերություն, զարգացած տնտեսություն. կուտակայինի օգուտներն ըստ Հակոբ Հակոբյանի