Բուֆֆոնը` Իտալիա – Ուրուգվայ հանդիպման լավագույն խաղացող
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի վարկածով 2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի Իտալիա – Ուրուգվայ (0:1) հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել իտալացիների դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը, ով անձնուրաց խաղ ցուցադրեց և իր թիմին մի քանի անգամ փրկեց վերահաս գոլերից
