Գաբրիել Ղազարյանը դիմավորել է Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած երիտասարդ ըմբիշների հավաքականին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը <<Զվարթնոց>> օդանավակայանում դիմավորել է ըմբշամարտի երիտասարդների ՀՀ հավաքական թիմի մարզիկներին, որոնք վերադառնում էին Լեհաստանի Կատովիցե քաղաքում կայացած երիտասարդների Եվրոպայի առաջնությունից:
Հիշեցնենք, որ մեր մարզիկներն առաջնությանը նվաճել էին 4 մեդալ (2 ոսկե և 1 բրոնզե մեդալ հունահռոմեական ոճից, 1 բրոնզե՝ ազատ ոճից):
Նախարար Գ.Ղազարյանը շնորհավորել է մարզիկներին ու մարզիչներին այս առաջնությանը նման հաջողությունների հասնելու համար և մաղթել նորանոր մարզական բարձունքներ:
Մեդալակիրներին օդանավակայանում դիմավորելու էին եկել նաև նախարարության աշխատակիցները, մարզիկների հարազատներն ու բարեկամները, ընկերներն ու թիմակիցները, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները: