3639 դիտում
14:01 24-06-2014
«Կուլակ» մականվամբ Գուրգեն Հարությունյանի որդիները բողոք չեն ներկայացրել իրենց ծեծած Սուրեն Խաչատրյանի եղբորորդու դեմ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու` Էյներ Խաչատրյանի գործը, ով ծեծել էր Կուլակ մականունով հայտնի Գուրգեն Հարությունյանի որդիներին՝ Գոռ և Արթուր Հարությունյաններին, կարճվել է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գուրգեն Հարությունյանի կինը` Սոֆյա Հարությունյանը:
Նա նշեց, որ քանի որ լուրջ վնասվածքներ իր որդիները չեն ունեցել, հետեւաբար բողոք չեն ներկայացրել: «Դե իրենք էլ ընկերներ էին, նստեցին, խոսեցին, իրար հասկացան»,- ասաց տուժածների մայրը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Էյներ Խաչատրյանը Գոռ և Արթուր Հարությունյաններին ծեծի էր ենթարկել: Այս մասին S[b]HAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Սոֆյա Հարությունյանը: Տեղեկացրել էր նաեւ, որ իրենք նույնիսկ բարեկամներ են: «Իմ տղաները մեքենայի մասեր են վաճառում: Գումարի, պարտք ու պահանջի հետ կապված խոսակցություն է առաջացել նրանց եւ Էյների միջեւ եւ թեթեւակի քաշքշուկ է եղել: Առեւանգում, կապտուկներ, կոտրվածքներ չկան»,- ավելացրել էր Սոֆյա Հարությունյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
913 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
517 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ