1359 դիտում
12:37 23-06-2014
Փրկենք փոքրիկ Մարիաննայի կյանքը. տեսանյութ
Մարիաննա Չիլինգարյանը ծնվել է 2010 թվականի նոյեմբերի 7-ին: Փոքրիկը ժամանակից շուտ է ծնվել, և նրան միացրել են շնչառական ուղիներում դրական ճնշում ապահովող ապարատին: Մեկ օր անց երեխայի մոտ առաջացել է գլխուղեղի արյունազեղում և թոքային հյուսվածքի վնասվածք (պնևմոթորաքս): Ծնվելուց մեկ ամիս անց Մարիաննայի մոտ ախտորոշվել է հիդրոցեֆալիա: Կատարվել է գլխուղեղի էնդոսկոպիկ վիրահատություն, սակայն այն անհաջող է անցել, ինչի արդյունքում երեխայի վիճակը վատթարացել է: Գրանցվել է գլխուղեղի զանգվածային արյունազեղում, վնասվել է փոքրիկի կենտրոնական նյարդային համակարգը, երեխան ինքնուրույն չի կարողանում քայլել:
9 ամսականում կատարվել է երկրորդ վիրահատությունը` ներփորոքային շունտավորում, որը հնարավորություն է տվել գլխուղեղում հավաքվող հեղուկը դուրս բերել որովայնի խոռոչ:
Երեխային անհրաժեշտ է նոր շունտավորում կատարել, ինչը հնարավորություն կտա, որպեսզի փոքրիկը քայլի և խոսի: Վիրահատությունը պետք է կատարվի Գերմանիայում: Մարիաննայի մայրը և հարազատները, թեպետ փորձում են հավաքագրել վիրահատության համար անհրաժեշտ գումարը, սակայն միայնակ չեն կարողանում հոգալ ողջ ծախսերը:
Եկեք միասին օգնենք փոքրիկին կատարել իր առաջին քայլերը: Մարիաննայի հարազատների հեռախոսահամարն է +37493 46-22-09
Մարիաննային օգնելու համար«ՎՏԲ – Հայաստան Բանկ»-ում իր մոր` Նելլի Բասենցյանի անունով բացվել է հետևյալ հաշվեհամարը`
AMD 16048265510900
USD 16048265510901
EUR 16048265510902
RUR 16048265510903
Արտերկրից փոխանցումները կարելի է անել հետևյալ կերպ
«VTB BANK» (ARMENIA) CJSC, Yerevan, Armenia
SWIFT: ARMJAM22
[b]«Օգնիր ապրելուն» նախաձեռնություն
[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1782 դիտում
16:44 07-12-2022
Փրկենք փոքրիկ Տիգրանի կյանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
1280 դիտում
16:28 31-01-2014
Փրկենք փոքրիկ Վիկային. տեսանյութ
17582 դիտում
20:26 06-03-2018
Նոր բացահայտում սննդամթերքի շուկայում. «Մարիաննայի» կաթնաշոռային պանիրներ` սեպտեմբերի արտադրությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
358 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
754 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
667 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը