211652_close_icon
views-count1787 դիտում article-date 17:10 21-06-2014

Գոհարիկն Օֆելյայի մազերը քաշելով՝ ծեծել է նրան. բանը հասել է նրան, որ կանանց վեճին միջամտել է նաև Արամը

Գոհարիկ Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի Չարենցի փողոցի 135/2 տան հարևանությամբ գտնվող բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Օֆելյա Բուդուրյանի հետ, որի ընթացքում վերջինիս նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, այն է` 2 ձեռքով քաշել է Օֆելյա Բուդուրյանի մազերից և ձեռքով սեղմել կոկորդը` Օֆելյա Բուդուրյանին պատճառելով ֆիզիկական ցավ և առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք` պարանոցի ձախ հատվածում: Իսկ Արամ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վիճաբանության ժամանակ ձեռքով 3 անգամ հարվածել է Օֆելյա Բուդուրյանի գլխին և աջ ուսին` վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ և առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք` գլխի գագաթային շրջանի փափուկ հյուսվածքի սալջարդի տեսքով: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է սոտրագրությամբ չհեռանալը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր