211652_close_icon
views-count1565 դիտում article-date 14:22 21-06-2014

Կոլումբիայի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի կենտրոնական մասի ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյուն է գրանցվել, որի հետևանքով վիրավորվել է 3 մարդ՝ 2 ոստիկան և անցորդ։ Վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը։ Դեպքի առթիվ իրավապահները հետաքննում են դեպքի պատճառները։ Վարկածներից մեկի համաձայն՝ պայթուցիկը գործի է դրվել Լուրդես այգու տարածքի մոտ։ Քաղաքապետ Գուստավո Պետրոն Twitter֊ի իր էջում զգուշացրել է քաղաքացիներին տվյալ շրջանում երթևեկելու վտանգի մասին։

Նմանատիպ նյութեր