ԱԱ-2014. Կոստա-Ռիկա – Իտալիա հանդիպումը` ֆոտոշարքով
2014 թվականի աշխարհի առաջնության ամենամեծ թիմ-անակընկալը դարձավ Կոստա-Ռիկայի հավաքականը, որը հաղթող դուրս եկավ «մահվան» խմբում: Կոստառիկացիները D խմբի առաջին տուրի խաղում 3:1 հաշվով անակընկալ հաղթանակ տարան Ուրուգվայի հավաքականի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում համարձակվեցին 1:0 հաշվով պարտության մատնել ոչ ավել, ոչ պակաս Իտալիայի ընտրանուն: