211652_close_icon
views-count1031 դիտում article-date 23:52 20-06-2014

Վերջին հրաժեշտը ռուս լրագրողին

Ուկրաինայի արեւելքում`Լուգանսկի մոտ, հրետանային կրակոցների ժամանակ ստացած վնասվածքների արդյունքում զոհվեց ռուսական «Լուրեր»-ի լրագրող Իգոր Կորնելյուկը: Ավելի ուշ հաստատվեց նաեւ հեուստատեսության մեկ այլ աշխատակցի`ինժեներ Անտոն Վոլոշինի մահը: Այսօր Մոսկվան հրաժեշտ է տվել լրագրող Իգոր Կորնելյուկին: «Նա ընդամենը 37 տարեկան էր, մահացավ այն պատճառով, որ ճիշտն էր ասում»,-նշել են կոլեգաները: Վերջին հրաժեշտին ներկա են եղել ընկերներ, կոլեգաներ, Ժուռնալիստների միության ներկայացուցիչներ: Հեռուստադաշտի աշխատակիցների մահը դատապարտել են ՄԱԿ-ի եւ այլ միջազգային, ոչ կառավարական եւ իրավապաշտպան կազմակերպություններ:

Նմանատիպ նյութեր