Զինված միջադեպ՝ ադրբեջանական բանակում. կա 2 զոհ, 1 վիրավոր
Միջադեպը գրանցվել է այսօր առավոտյան՝ տեղի ժամանակով ժամը 06:45-ին, Ադրբեջանի արևմտյան հատվածում տեղակայված ՊՆ զորամասերից մեկում:
Ինչպես փոխանցում է ադրբեջանական apa գործակալությունը, զորամասի ծառայող Աղակիշիև Բահրուզ Խագանի օղլուն իրեն ամրակցված տաբելային հրազենից մահացու վիրավորում է հասցրել նույն զորամասի զինծառայող Նեման օղլու Աբդուլաևին և վիրավորել Ահմեդով Քյամրան Ինտիգամ օղլուին, ինչից հետո ինքնասպան է եղել:
Վիրավոր Ահմեդովի վիճակը գնահատվում է ծանր: Ադրբեջանի ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել միջադեպի առնչությամբ: