Քերին մոտ օրերս կայցելի Իրաք
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շուտով կմեկնի Իրաք, որտեղ հունիսի սկզբներից շարունակվում է գրոհայինների հարձակումը։ Այս մասին հայտնում է France Press-ը՝ հղում անելով ԱՄՆ֊ում Կոնգրեսի աղբյուրին։
Նրա Իրաք այցի առավել մանրամասների մասին աղբյուրն ոչինչ չի հայտնել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ֊ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր Իրաք 300 ռազմական խորհրդականներ ուղակրելու մասին։
Նշենք, որ հունիսի 18֊ին Իրաքի իշխանությունները ԱՄՆ֊ից պահանջել էին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ ավիահարձակում իրականացնել։