Ի՞նչ է հրահանգելու Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրում Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ կառավարությունը և ԱԺ ՀՀԿ խմբակցությունն անցկացնում են փակ հավաք։ Այս հանդիպումն իր ֆորմատի մեջ աննախադեպ է, քանի որ հանրապետության նախագահը կուսակցապաշտոնեական այսպիսի հավաք միայն Մելիք-Ադամյան փողոցի վրա գտնվող ՀՀԿ գրասենյակում է անցկացրել։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնած հավաքի գլխավոր նպատակը ՀՀԿ-ի ներսում տիրող խուճապային, անկումային տրամադրությունների ցրումն է, եւ հավաստիացումը, որ ինքը վերահսկում է երկրում ընթացող բոլոր գործընթացները, եւ ՀՀԿ-ականներն ամենեւին կարիք չունեն տարբեր անկյուններում իրենց նոր հովանավորներ փնտրել։ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը հրահանգելու է բոլորին, որպեսզի կառավարությունը եւ ԱԺ-ն աշխատեն հաշտ ու համերաշխ, առանց ներկուսակցական ինտրիգների աշխատեն»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։