211652_close_icon
views-count1101 դիտում article-date 15:49 19-06-2014

Հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 120 տրանսպորտային միջոց. տեսանյութ

Հունիսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 120 տրանսպորտային միջոց. 40 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 3 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` երթևեկության ընթացքում ծխելու համար, 80 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է առանց համապատասխան փաստաթղթերի: Երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթը աղտոտելու համար 3 բեռնատար ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր