Տեղի է ունեցել Լավրով-Ալիև հանդիպումը. քննարկվել է ԼՂ հակամարտության հարցը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ադրբեջանում 2-օրյա պաշտոնական այցով գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
Խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների մասին՝ Ալիևն ընդգծել է, որ այդ հարաբերությունները տարբեր ոլորտներում դինամիկ և հաջող են զարգանում:
Ս. Լավրովն Ալիևին է փոխանցել ՌԴ նախագահի ողջույնները: Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում առաջիկայում անցկացվելիք մերձկասպյան երկրների գագաթաժողովի մասին:
Այնուհետ անդրադարձ է կատարվել Լեռնային ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությանը: