Անդրեյ Կիսկան պաշտոնապես Սլովակիայի 4-րդ նախագահն է
Սլովակիայի նոր նախագահ Անդրեյ Կիսկայի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 15-ին, այս մասին հայտնում է Washington Post-ը:
Երդմնակալությունից հետո Կիսկան դարձել է երկրի 4-րդ նախագահը Չեխոսլովակիայի փլուզումից հետո 1993 թվականին:
Նշենք, որ մարտի 29-ին կայացած ընտրություններում Անդրեյ Կիսկան երկրորդ փուլում հաղթել էր՝ ստանալով ձայների 59,04%-ը: