Ընտրություններն ավարտվեցին. Թբիլիսիում և այլ քաղաքներում հնարավոր է 2-րդ փուլ
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության պատվերով Վրաստանի ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ անցկացված Էկզիթ Փոլի արդյունքները Ազգային միասնական շարժման առաջնորդները ոգևորությամբ են ընդունել:
Ըստ նրանց հայտարարության, նախնական տեղեկությունների համաձայն ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի ինչպես Թբիլիսիյում, այնպես էլ երկրի այլ քաղաքներում:
Նրանք հայտարարել են, որ ընտրությունները ցույց են տալիս, որ բնակչությունն իշխանություններից դժգոհ է:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ հունիսի 15-ին Վրաստանում մեկնարկեց Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ժամը 07:00-ին բացվեցին բոլոր ընտրատեղամասերը, սակայն ընտրությունները սկսվել են ժամը 08:00-ից: Ըստ Վրաստանի ԿԸՀ հրապարակած տվյալների ընտրություններին մասնակցում է 3 429 748 ընտրող, ովքեր քվեարկելու են 3617 ընտրատեղամասերում:
Նշենք, որ ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր ընտրատեղամասերը: