Մահացել է լեգենդար Ջիմմի Սքոթը
Ամերիկյան Լաս Վեգաս քաղաքում հինգշաբթի գիշերը 88 տարեկան հասակում մահացել է հայտնի ջազային երաժիշտ Ջիմմի Սքոթը: Երգչի հուղարկավորությունը տեղի է ունենալու նրա հայրենի՝ Քլիվլանդ քաղաքում:
Սքոթը հայտնի էր տղամարդուն ոչ բնորոշ իր բարձր՝ կոնտրալտո ձայնով, ինչը ի հայտ էր եկել նրա մոտ Կալլմանի սինդրոմից՝ հազվադեպ գենետիկ հիվանդության հետևանքով:
Նրա ամենահայտնի կատարումներից մեկը եղել է Sycamore Trees-ը, որը դարձավ Twin Lux սերիալի սաունդթրեքի մի մասը: