211652_close_icon
views-count6651 դիտում article-date 10:50 14-06-2014

Այսօր ՀՀ նախագահի գլխավորությամբ կբացվի Ծովակալ Իսակովի պողոտայի նորակառույց հատվածը. Լրացված, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 14-ին, Երևանում տեղի է ունենալու Ծովակալ Իսակովի պողոտայի նորակառույց հատվածի պաշտոնական բացումը, որը «բեռնաթափելու» է Երևանում խցանումները: Ճանապարհահատվածի արտաքին լուսավորությունը, ջրահեռացման համակարգը համապատասխանում են եվրոպական չափանիշներին: Բացմանը ներկա կլինի նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: *** 12:28 Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ նորակառույց պողոտան բացվեց, և առաջինն այդ պողոտայով անցան նախագահը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, վարչական շրջանների ղեկավարները, Երևանի ավագանու անդամներ և քաղաքացիներ: Ի դեպ, նշված ճանապարհին տեղադրված են նաև արագաչափ սարքեր, և վարորդները պետք է պաշտպանեն 70կմ/ժ արագությունը: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ նշված ճանապարհից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր