3787 դիտում
09:41 14-06-2014
Ի՞նչ գործակիցներով կբարձրանան աշխատավարձերը․ ՀԱ
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Պետական ծառայողների վարձատրության մասին օրենքով Հայաստանում ներդրվում է աշխատավարձերի հաշվարկի նոր, այսպես կոչված, միասնական համակարգ։
Այն ենթադրում է հուլիսի 1-ից բարձրաստիճան պետական պաշտոնյաների աշխատավարձերի կտրուկ բարձրացում։ Որոշ դեպքերում դրանք կկրկնապատկվեն։ Հուլիսի 1-ից կբարձրանա նաեւ ոչ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը, սակայն այս դեպքում աճն ավելի քիչ կլինի։
Վարձատրության միասնական համակարգում, ինչպես հայտնի է, գործելու է բազային աշխատավարձ եւ համապատասխան գործակիցներ։ Այսօր Հայաստանում բազային միավորը 40 հազար դրամ է։ Այնինչ պետական բյուջեն ամրագրել է, որ հուլիսի 1-ից բազային միավորը դառնում է 66 հազար 140 դրամ։ Այլ կերպ ասած, աշխատավարձի բարձրացման համար հիմք է ընդունվելու այդ միավորը։
Տվյալ պաշտոնյայի հիմնական աշխատավարձի չափը որոշելու համար բազային միավորը բազմապատկվում է համապատասխան գործակցով։
Վարձատրության նոր համակարգով ամենաբարձր գործակիցն ունի հանրապետության նախագահը, որի աշխատավարձը սահմանվել է բազային միավորի 20-ապատիկի չափով։ Դա նշանակում է, որ վարձատրության միասնական սանդղակում հանրապետության նախագահի աշխատավարձը այսօր գործող շուրջ 450 հազարի փոխարեն կդառնա ավելի քան 1,3 մլն դրամ։
Ազգային ժողովի նախագահը եւ վարչապետը, որոնց համար սահմանված է 18 գործակից, կստանան շուրջ 1,2 մլն դրամ։ Նշենք, որ ներկայումս այն 420 հազար դրամի սահմաններում է։ Որպես այդպիսին, հաջորդը Սահմանադրական դատարանի նախագահն է, որը ստացել է 16 գործակից։ Աշխատավարձի բարձրացմամբ հինգերորդը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է՝ 15,5 գործակցով։
Միասնական համակարգում բավական էական կբարձրանան նաեւ նախարարների եւ պատգամավորների աշխատավարձերը։ Նախարարի պաշտոնային դրույքաչափը սահմանվել է 12 գործակցով։ Դա նշանակում է, որ այս խմբի պաշտոնյաների աշխատավարձը հուլիսի 1-ից կլինի ավելի քան 790 հազար դրամ։ Նախարարի առաջին տեղակալը կստանա 660 հազար դրամ։ Փոխարենը՝ մյուս տեղակալների աշխատավարձը կլինի 600 հազար դրամի սահմաններում։
Բարձրաստիճան պետական պաշտոններից ամենացածր գործակիցը սահմանված է օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների՝ հանձնաժողովների, խորհուրդների, ինչպես նաեւ կառավարությանն առընթեր հիմնարկների ղեկավարների տեղակալների համար։ Այս դեպքում նպատակահարմար է համարվել 7 գործակիցը։
Աշխատավարձերի բազմապատիկները նվազում են պաշտոնին զուգահեռ։ Ամենացածր գործակիցը 2-ն է, որը տրված է նախարարի տեղակալի գործավարին կամ գործադիր մարմնի կազմում գործող հիմնարկի ղեկավարի օգնական-խորհրդականին։
Գլխավոր մասնագետը ստացել է 3,36 գործակից, ինչը նշանակում է, որ նրա աշխատավարձը կլինի ավելի քան 222 հազար դրամ։ Առաջատար մասնագետը կունենա 200 հազար դրամ պաշտոնային դրույքաչափ, իսկ բաժնի պետի աշխատավարձը կհասնի 296 հազար դրամի։
Աշխատավարձի չափի վրա որոշակի ազդեցություն կունենա նաեւ աշխատանքային ստաժը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
15705 դիտում
23:04 21-07-2018
Սեպտեմբերի 1-ից 15 տոկոսով կբարձրանան ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը
3623 դիտում
15:38 08-05-2019
ԲԷՑ-ի շուրջ 650 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան միջինը 27 տոկոսով
8882 դիտում
14:51 30-05-2019
Զինվորականների աշխատավարձերը հունիսի 1-ից կբարձրանան․ վարչապետ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը