Հացահատիկի բերքի կորուստ Արցախում. տեսանյութ
Հացահատիկի դաշտերում այս օրերին անսովոր աշխուժություն է տիրում: Ցանածը հնձելու ժամանակն է: Առաջին բերքահավաքի արդյունքներն այնքան էլ հուսադրող չեն: Բնական արհավիրքները բերքի մի մասը վնասել են:
Հացահատիկի բերքn անվնաս հավաքելու և ցանքատարածությունները հրդեհներից ապահովագրվելու գործին արտակարգ իրավիճակների ծառայությունն է միջամտում: Կոմբայնավարների հետ ցորենի ու գարու դաշտերում փրկարարներն են աշխատում:
Արցախում հացահատիկային մշակաբույսերը մոտ 60 հազար հեկտար են զբաղեցնում: Արցախցիները ցորենից բացի մշակում են նաև գարի, տարեկան, հաճար: Ցանքատարածությունները Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի, Հադրութի շրջաններում են: Բերքահավաքն առայժմ 2100 հեկտարում է կատարվել: Գյուղատնտեսության նախարարությունը հույս ունի, որ բարձրադիր շրջանների բերքն ավելի առատ կլինի, կարկուտի ու երաշտի վնասներն այստեղ պակաս տեսանելի են:
Աղբյուր`[url=http://www.armnewstv.am/news/29559] armnewstv.am[/url]