211652_close_icon
views-count1102 դիտում article-date 12:34 13-06-2014

Հռոմի պապը ուղերձ է հղել՝ Բրազիլիայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման կապակցությամբ

Հռոմի պապ Ֆրանցիսկոս I֊ը ուղերձ է հղել՝ Բրազիլիայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Վատիկանի ռադիոկայանին։ Rete Globo հեռուստաալիքով նա իր տեսաուղերձում մաղթել է, որ «Ֆուտբոլի աշխարհի այս առաջնությունն անցնի խաղաղության և հանգստության, փոխադարձ հարգանքի, միմյանց մեկ ընտանիքի անդամ համարող մարդկանց միջև համերաշխության և եղբայրության ոգով»։ «Սպորտն արժեքների փոխանցման գործիք է, որը նպաստում է անհատների բարեկեցությանը և օգնում կառուցել ավելի համերաշխ և եղբայրական հասարակություն։ Ցանկալի արդյունքների հասնելու համար կյանքում անհրաժեշտ է պայքարել, մարզվել, ջանքեր գործադրել»,֊ նշել է Հռոմի պապը։

Նմանատիպ նյութեր