«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Առաջիկայում Հայաստան են ժամանելու ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիթորինգի հանձնախմբի համազեկուցողներ Ակսել Ֆիշերն ու Ալան Միլը:
Ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ իր լավատեղյակ աղբյուրներից, ԵԽԽՎ համազեկուցողներն այցելելու են հաջորդ շաբաթ: Նախատեսված է նրանց հանդիպումները Սերժ Սարգսյանի, Գալուստ Սահակյանի, Հովիկ Աբրահամյանի, Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաև խորհրդարանական խմբակցությունների, այդ թվում՝ ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ ԵԽԽՎ համազեկուցողները վերջին անգամ Հայաստան էին այցելել 2012թ. հունվարին: Փաստորեն, Հայաստանը շարունակում է մնալ ԵԽԽՎ մոնիտորինգի տակ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։