Նախիջևանում մահացել է 5 և վիրավորվել 2 ադրբեջանցի
Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, պարզվել է երեկ՝ հունիսի 11-ին Նախիջևանում ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված և վիրավոր ադրբեջանցի զինվորականների ինքնությունը:
Ըստ գործակալության, ռազմական բեռնատար ավտոմեքենայի և մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով տեղում մահացել են 5 ուղևոր, որոնց թվում կա նաև երեխա: 2 ուղևորներ տեղափոխել են հիվանդանոց:
Ըստ Ադրբեջանի ՊՆ հայտարարության, ավտովթարի հետևանքով տուժածների թվում կան զինվորականներ, սակայն չի նշվում մահացածներից են, թե վիրավորներից: