211652_close_icon
views-count2748 դիտում article-date 09:03 12-06-2014

Յուրի Խաչատուրովը՝ Նախիջևանից Հայաստան ուղղված կրակահերթերի և Ռուսաստանի մասին․ Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Եթե Նախիջեւանից Հայաստանի վրա հարձակում լինի, այդ ժամանակ ռսներն իրանց քայլերը կանեն». «Ժամանակի» հարցին ի պատասխան երեկ ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը »: Անդրադառնալով Նախիջևանից Հայաստան ուղղված կրակահերթերին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ասաց, որ միայն Նախիջևանում չեն եղել նման կրակահերթեր, եղել են նաև Շամշադինում, ամեն տեղ, քանի որ Հայաստանն Ադրբեջանի հետ կռվի մեջ է: Մեր հարցին՝ ՌԴ-ն ինչպե՞ս է աջակցում Հայաստանին՝ որպես ռազմական գործընկեր և անվտանգության երաշխավոր, նա պատասխանեց, որ օգնում է մեզ ու շատ լավ, ամեն ինչով: «Ընկերներ են ռուսները ու լավ, նորմալ ընկերներ են»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր