Օբաման Սպիտակ տնից դուրս է եկել թեյելու
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դուրս է եկել Սպիտակ տան դարպասներից և ոտքով ուղևորվել մոտակայքում գտնվող Starbucks սրճարան՝ 1 բաժակ թեյ գնելու։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Ինչպես նշվում է, Օբամայի հետ սրճարան է ուղևորվել նաև նախագահի վարչակազմի ղեկավար Դենիս Մաքդոնոուն։
Օբաման ճանապարհին բարևել և ողջունել է անցորդներին։
Օբամային ուղեկցել են անվտանգության զինված աշխատակիցները։