Դերսիմում կարող է հայկական գյուղ հիմնվել
Դերսիմում, Վաքըֆլը գյուղի նման, բացառապես հայերով բնակեցված գյուղ կարող է հիմնվել: Այդ մասին հայտարարել է Դերսիմի հայերի հավատքի և սոցիալական փոխօգնության միության ներկայիս նախագահ Իսմայիլ Ջեմ Հալավուրթը, փոխանցում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1601]Ermenihaber.a[/url]m կայքը:
Թուրքական ww.gazetea24.com լրատվամիջոցի համաձայն` սույն թվականի մայիսի 3-ին դերսիմահայերը հավաքվել են Ստամբուլի Գում Գափու թաղամասի մոտակայքում գտնվող Սուրբ Հարություն եկեղեցու սրահում: Շուրջ 250 հոգու մասնակցությամբ կայացած երեկույթին մասնակցել են նաև եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, Սասունահայերի միության նախագահ Արամ Դեմիրը, Գում Գափուի վաքըֆի ղեկավարներից Արուշ Թաշը, ինչպես նաև` բազմաթիվ դերսիմահայեր:
Երեկույթին ելույթ ունեցած Իսմայիլ Ջեմ Հալավուրթը հայտնել է, թե սույն պաշտոնին նշանակվելուց հետո միությունն այցեր է կատարել Պոլսո հայոց պատրիարքարան և մի քանի այլ հաստատություններ, որոնց հետ հաստատվել են փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերություններ:
Միության նախագահը նաև տեղեկություններ է հաղորդել կազմակերպության առաջիկա ծրագրերի վերաբերյալ, ըստ որոնց` շուտով վախճանված դերսիմահայերի հոգիների խաղաղության համար հոգեհանգստյան արարողություն է կազմակերպվելու, իսկ առաջիկա տարիներին միությունը 4-5 օրով ուխտագնացություններ է կատարելու դեպի Դերսիմ` այդպիսով ամրապնդելով հայրենի հողից հեռացած դերսիմցիների կապը ծննդավայրի հետ:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1601]այստեղ[/url]: