Պորոշենկոն Մայդանի ակտիվիստների հրավերը չի ընդունել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ում սպասում էին Եվրամայդանի ակտիվիստները վեչեի ժամանակ, չի այցելել նրանց, հաղորդում է ուկրաինական լրատվական ՈՒՆՆ գործակալությունը:
Գործակալության տվյալներով վեչեին մասնակցել են մոտ 500 մարդ:
Ավելի վաղ Եվրամայդանի ակտիվիստները հայտարարել էին, որ հույս ունեն, որ Պորոշեմկոն, ում երդմնակալությունը տեղի էր ունեցել շաբաթ օրը, իրենց կայցելի Կիևի կենտրոնի Մայդան: