ՀԱՀ֊ի նախագահը հոսպիտալացվել է
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեկոբ Զուման հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով երկրի նախագահի մամլո ծառայությանը։
72֊ամյա Զուման հոսպիտալացվել է հունիսի 7֊ին՝ բժշկական հետազոտում անցնելու համար։
Նշվում է, որ հունիսի 6֊ին բժիշկները խորհուրդ են տվել հանգստանալ նրա առողջության համար այդքան ծանր ընտրություններից հետո։