211652_close_icon
views-count902 դիտում article-date 17:10 06-06-2014

Երևանի քաղաքապետարանում շտաբային ուսումնավարժություն է անցկացվել

Երևանի քաղաքապետարանում անցկացվել է «Երևանյան ջրամբարի պատվարի փլուզման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որը ղեկավարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Շտաբային ուսումնավարժությունը ղեկավարող շտաբի պետն էր ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արթուր Եսայանը: Ուսումնավարժության հիմնական նպատակներն էին. 1. Կատարելագործել ղեկավար կազմի մասնագիտական ունակությունները բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունելիս. 2. Բարձրացնել բնակչության պաշտպանության միջոցառումներին ընդգրկված կառավարման մարմինների փոխհամագործակցության արդյունավետությունը. 3. Ստուգել արտակարգ իրավիճակներում Երևան քաղաքի բնակչության պաշտպանության պլանի հավելված 4-ի՝ ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի և փլուզման դեպքում բնակչության պաշտպանության պլանի իրատեսությունը: Շտաբային ուսումնավարժությանը մասնակցել են Երևանի ԱԻ մշտական գործող և տարհանման հանձնաժողովները, ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչությունը, վարչական շրջանների ղեկավարներն ու Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները: Շտաբային ուսումնավարժությանը մասնակից բոլոր պատասխանատուները զեկուցել են կատարված աշխատանքների մասին: Շտաբային ուսումնավարժության ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նշել է, որ ուսումնավարժանքի ընթացքի մասին մանրամասն զեկուցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և, ընդգծելով վարժանքի դրական կողմերն ու որոշակի բացթողումները, այն գնահատել է «բավարար»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր