211652_close_icon

Իռլանդիայում 800 երեխայի աճյուն է հայտնաբերվել

views-count2033 դիտում article-date 16:30 05-06-2014
Իռլանդիայի կառավարությունը քայլեր կձեռնարկի չամուսնացած մայրերի համար նախկին կաթոլիկ ապաստարանի տարածքում հայտնաբերված 800 երեխաների աճյունների հետ կապված, որը կառավարել են միանձնուհիները։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Ինչպես նշվում է, մահացած երեխաներն 2 օրականից մինչև 9 տարեկան են եղել։ Հաստատվել է, որ նրանք մահացել են հիվանդությունների և մշտական թերսնման պատճառով։ Համապատասխան գերեզմաններ Իռլանդիայի արևմուտքում հայտնաբերվել են 40 տարի առաջ, սակայն այն ժամանակ փորձագետները համարել են, որ մահացածները դարձել են զանգվածային սովի զոհ։

Նմանատիպ նյութեր