Կալիֆորնիայի բնակելի շրջանում ինքնաթիռ է ընկել
ԱՄՆ֊ի հակաօդային ուժերի ինքնաթիռը ընկել է Կալիֆորնիայի Իմպիրիալ քաղաքի բնակելի տարածքում։ Քաղաքը գտնվում է Սան Դիեգոյից 144 կմ դեպի արևելք։ Այս մասին հայտնում է BBC֊ն։
Վթարի հետևանքով այրվել է առնվազն 1 տուն։
AV-8B Harrier ինքնաթիռի օդաչուն կարողացել է կատապուլտով դուրս նետվել, նրան տեղափոխել են տեղի հիվանդանոց։
Նրա կյանքին վտանգ չի սպառնում։