211652_close_icon
views-count17998 դիտում article-date 16:16 04-06-2014

Հայաստանում 9 հոգանոց «բանդա» է վնասազերծվել, որոնցից 3-ը կանայք են

Հայաստանում բանկեր եւ տարադրամի փոխանակման կետեր թալանած հանցախումբ է վնասազերծվել, որի 9 անդամներից 3-ը կանայք են: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: 28-ամյա Ռաֆայել Հարոյանին [b]մեղադրանք է առաջադրվել[/b] այն բանի համար, որ նա Երևան քաղաքում գտնվող կազմակերպությունների տարադրամի փոխանակման կետերի և դրանցում աշխատող անձանց վրա հարձակվելու նպատակով ստեղծել և անձամբ ղեկավարել է կազմակերպված զինված խումբ՝ բանդա, որի կազմում 2012 թվականի սեպտեմբերին ընդգրկել է Տիգրան Հովհաննիսյանին, իսկ հետագայում մասնակիցների կազմը համալրելու համար բանդայում ընդգրկել է նաև Հայկ Կոջոյանին ու Կարեն Վարդանյանին։ Ռաֆայել Հարոյանի նախաձեռնությամբ ձևավորված և անմիջականորեն նրա ղեկավարմամբ գործած հանցախմբի անդամները՝ կայուն, անփոփոխ հանցակիցների կազմով, մանրակրկիտ ծրագրված եղանակով, ինչպես նաև փոխադարձ սերտ համագործակցությամբ առաջնորդվելով Ռաֆայել Հարոյանի դերաբաշխմամբ իրենց վերապահված դերակատարման և ստանձնած պարտականությունների շրջանակներում, Երևան քաղաքում գտնվող տարադրամի փոխանակման կետերի ու դրանց աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու վերաբերյալ ունեցած նախնական համաձայնության շրջանակներում նախատեսած իրենց հանցավոր նպատակներն իրականացնելու համար ապօրինի կերպով ձեռք են բերել 12մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական ողորկավաղ հրացան՝ համապատասխան փամփուշտներով, հրազեն հանդիսացող 7,62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ, հետևել են տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, ընտրել վերջիններիս վրա հարձակում կատարելու համար առավել նպաստավոր վայրեր։ Կազմակերպված զինված խմբի հարձակումներր չեն սահմանափակվել միայն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով, այլ բանդայի անդամներից Կարեն Վարդանյանը հանցակիցների սահմանազանցմամբ կատարել է նաև սպանություն, որը չի ընդգրկվել մյուս անդամների դիտավորությամբ։ Ռաֆայել Հարոյանի դեմ [b]քրեական գործ[/b] է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3 մասի 1 եւ 3-րդ կետով, 235 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: 29-ամյա Տիգրան Հովհաննիսյանին [b]մեղադրանք է առաջադրվել[/b] այն բանի համար, որ նա «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության /այսուհետ՝ Բանկ/ հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից գումարներ հափշտակելու նպատակով նախնական համաձայնության է եկել կնոջ՝ Էդիտա Արծրունի Ալիխանյանի հետ, ով, հանդիսանալով նույն բանկի գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ, ի պաշտոնե վերապահված գործառույթներից ելնելով՝ հասանելիություն է ունեցել ավանդատուների բանկային տվյալներին։ Հանցավոր մտադրության համաձայն՝ Տիգրան Հովհաննիսյանն Էդիտա Ալեքսանյանի հետ խմբով, նախնական համաձայնությամբ, 2012 թվականի հուլիսի 31-ից մինչև 2013 թվականի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 309.477.642 ՀՀ դրամին համարժեք 723.940 ԱՄՆ դոլար և 83.668.795 ՀՀ դրամ։ Տիգրան Հովհաննիսյանի դեմ [b]քրեական գործ[/b] է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 181 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 222 հոդվածի 2-րդ մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 235 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: 28-ամյա Հայկ Կոջոյանին [b]մեղադրանք է առաջադրվել[/b] այն բանի համար, որ նա 2012 թվականի դեկտեմբերից մասնակցել է Երևան քաղաքում գտնվող կազմակերպությունների տարադրամի փոխանակման կետերի և դրանցում աշխատող անձանց վրա հարձակվելու նպատակով 2012 թվականի սեպտեմբերին Ռաֆայել Հարոյանի ստեղծած և վերջինիս կողմից անձամբ ղեկավարած կազմակերպված զինված խմբին՝ բանդային, որի կազմում ընդգրկված են եղել նաև Տիգրան Հովհաննիսյանն ու Կարեն Վարդանյանր։ Ռաֆայել Հարոյանի նախաձեոնությամբ ձևավորված և անմիջականորեն նրա ղեկավարմամբ գործած կազմակերպված զինված հանցավոր խմբի անդամները՝ կայուն անփոփոխ հանցակիցների կազմով, մանրակրկիտ ծրագրված եղանակով, ինչպես նաև՝ խմբի անդամների փոխադարձ սերտ համագործակցությամբ, առաջնորդվելով Ռաֆայել Հարոյանի դերաբաշխմամբ իրենց վերապահված դերակատարման և ստանձնած պարտականությունների շրջանակներում, Երևան քաղաքում գտնվող տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու վերաբերյալ ունեցած նախնական համաձայնության շրջանակներում նախատեսած՝ իրենց հանցավոր նպատակներն իրականացնելու համար, ապօրինի կերպով ձեռք են բերել 12մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական ողորկափող հրացան՝ համապատասխան փամփուշտներով, հրազեն հանդիսացող՝ 7,62 մմ տրամաչավվւ «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ, հետևել են տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, ընտրել վերջիններիս վրա հարձակում կատարելու համար առավել նպաստավոր վայրեր։ Կազմակերպված զինված խմբի՝ բանդայի անդամների ավազակային հարձակումները չեն սահմանափակվել միայն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով, այլ խմբի անդամներից Կարեն Վարդանյանը, հանցակիցների սահմանազանցմամբ, կատարել է նաև սպանություն, որր չի ընդգրկվել խմբի մյուս անդամների դիտավորությամբ։ Հայկ Կոջոյանի դեմ [b]քրեական գործ է հարուցվե[/b]լ ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածի 2-րդ մասով, 235 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: 28-ամյա Կարեն Վարդանյանին [b]մեղադրանք է առաջադրվել[/b] այն բանի համար, որ նա, 2012 թվականի դեկտեմբերից մասնակցել է Երևան քաղաքում գտնվող կազմակերպությունների՝ տարադրամի փոխանակման կետերի և դրանցում աշխատող անձանց վրա հարձակվելու նպատակով 2012 թվականի սեպտեմբերին Ռաֆայել Հարոյանի ստեղծած և վերջինիս կողմից անձամբ ղեկավարած կազմակերպված զինված խմբին՝ բանդային, որի կազմում րնդգրկված են եղել նաև Տիգրան Հովհաննիսյանն ու Հայկ Կոջոյանր։ Ռաֆայել Հարոյանի նախաձեռնությամբ ձևավորված և անմիջականորեն նրա ղեկավարմամբ գործած կազմակերպված զինված հանցավոր խմբի անդամներր՝ կայուն անփոփոխ հանցակիցների կազմով, մանրակրկիտ ծրագրված եղանակով, ինչպես նաև՝ խմբի անդամների փոխադարձ սերտ համագործակցությամբ, առաջնորդվելով Ռաֆայել Հարոյանի դերաբաշխմամբ իրենց վերապահված դերակատարման և ստանձնած պարտականությունների շրջանակներում, Երևան քաղաքում գտնվող տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու վերաբերյալ ունեցած նախնական համաձայնության շրջանակներում նախատեսած՝ իրենց հանցավոր նպատակներն իրականացնելու համար, ապօրինի կերպով ձեռք են բերել 12մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական ողորկափող հրացան՝ համապատասխան փամփուշտներով, հրազեն հանդիսացող՝ 7,62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ, հետևել են տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, ընտրել վերջիններիս վրա հարձակում կատարելու համար առավել նպաստավոր վայրեր։ Կազմակերպված զինված խմբի՝ բանդայի անդամների ավազակային հարձակումներր չեն սահմանափակվել միայն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով, այլ խմբի անդամներից Կարեն Վարդանյանը, հանցակիցների սահմանազանցմամբ, կատարել է նաև սպանություն, որը չի ընդգրկվել խմբի մյուս անդամների դիտավորությամբ։ Կարեն Վարդանյանի դեմ [b]քրեական գործ է հարուցվել[/b] ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածի 2-րդ մասով, 235 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: 30-ամյա Մնացական Սարգսյանին [b]մեղադրանք է առաջադրվել[/b] այն բանի համար, որ նա, օժանդակել է 2012 թվականի նոյեմբերի 19-ից 2013 թվականի մարտի 7-ն րնկած ժամանակահատվածում «Հայբիզնեսբանկ» ՓԲ րնկերության /այսու-հետ՝ Բանկ/ գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ էդիտա Ալիխանյանի և վերջինիս ամուսնու՝ Տիգրան Հովհաննիսյանի կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ Բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից առանձնապես խոշոր չափերի՝ 46.788.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլարի և 5.970.000 ՀՀ դրամի հափշտակությանր, ինչպես նաև 2012 թվականի դեկտեմբեր ամսին, ապօրինի կերպով ձեռք է բերել, իր մոտ պահել, ապա՝ ապօրինի իրացրել է զենք և ռազմամթերք: Մնացական Սարգսյանի դեմ [b]քրեական գործ է հարուցվել[/b] ՀՀ քրեական օրենսգրքի 38-181 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235 հոդվածի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: 29-ամյա Էդիտա Ալիխանյանին [b]մեղադրանք է առաջադրվել[/b] այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության (այւտւհետ՝ Բանկ) գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ, ի պաշտոնե իրեն վերապահված գործառույթներից ելնելով հասանելիություն ունենալով ավանդատուների բանկային տվյալներին, իր լիազորությունները հիշյալ ընկերության շահերին հակառակ օգտագործելով, օգտվելով Բանկի գործառնական վարչության պետ Վահե Հարությունյանի և սպասարկման բաժնի պետ Մարինե Սվաջյանի կողմից նույնպես՝ իրենց կարգադրիչ և այլ լիազորություններր ոչ պատշաճ կատարելու, դրանք չարաշահելու, այդ թվում՝ վերջիններիս վերահսկողության բացակայության հանգամանքից ու դրա հետևանքով ստեղծված բարձիթողի վիճակից, երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից գումարներ հափշտակելու նպատակով նախնական համաձայնության գալով ամուսնու՝ Տիգրան Հովհաննիսյանի հետ, 2012 թվականի հուլիսի 31-ից մինչև 2013 թվականի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 309.477.642 ՀՀ դրամին համարժեք 723.940 ԱՄՆ դոլար և 83.668.795 ՀՀ դրամ, որի արդյունքում Բանկի համար առաջացրել են ծանր հետևանքներ։ Էդիտա Ալիխանյանի դեմ [b]քրեական գործ է հարուցվել[/b] ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 2-րդ մասով, 181 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: 26-ամյա Գոհար Գաբրիելյանին [b]մեղադրանք է առաջադրվել[/b] այն բանի համար, որ նա, 2012 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2013 թվականի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության /այսուհետ՝ Բանկ/ գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ էդիտա Ալիխանյանի և վերջինիս ամուսնու՝ Տիգրան Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, Բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 73.169.992 ՀՀ դրամին համարժեք 119.900 ԱՄՆ դոլար և 23.923.795 ՀՀ դրամ։ Գոհար Գաբրելյանի դեմ [b]քրեական գործ է հարուցվել[/b] ՀՀ քրեական օրենսգրքի 181 հոդվածի 3-րդ մասի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռնալը: 31-ամյա Վահե Ստեփանյանին [b]մեղադրանք է առաջադրվել[/b] այն բանի համար, որ նա, օժանդակել է 2013 թվականի մարտի 14-ին «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության /այսուհետ՝ Բանկ/ գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ էդիտա Ալիխանյանի և վերջինիս ամուսնու՝ Տիգրան Հովհաննիսյանի կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ Բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից առանձնապես խոշոր չափերի՝ 12.428.400 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլարի հափշտակությանր։ Վահե Ստեփանյանի դեմ [b]քրեական գործ է հարուցվե[/b]լ ՀՀ քրեական օրենսգրքի 38-181 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: 28-ամյա Մառլեն Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է 2012 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2013 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության /այսուհետ՝ Բանկ/ գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ Էդիտա Ալիխանյանի և վերջինիս ամուսնու՝ Տիգրան Հովհաննիսյանի կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից առանձնապես խոշոր չափերի՝ 65.858.153 ՀՀ դրամին համարժեք 147.740 ԱՄՆ դոլարի և 5.505.000 ՀՀ դրամի հափշտակությանը: Մառլեն Մուրադյանի դեմ [b]քրեական գործ է հարուցվել[/b] ՀՀ քրեական օրենսգրքի 38-181 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Գործը քննելու է Արշակ Վարդանյանը: Դատական նիստը նշանակվել է հունիսի 10-ին: Հիշեցնենք, որ նախօրեին 2011թ-ին վնասազերծված «բանդայի» պարագլուխ համարվող Արտյուշա Հակոբյանի հայրը` «Գառնիի Սուրիկի լավաշ»-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանը, [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Հայաստանում նոր բանդա է վնասազերծվել, ովքեր խոստովանել են, թե 2011 թ-ին վնասազերծված եւ բանդային մեղսագրվող թալաններն էլ են իրենք կատարել, այնինչ վերջին ամիսներին դատարանում միայն այս բանդայի գործն է վարույթ ընդունվել եւ չի բացառվում, որ խոսքը հենց այս բանդայի մասին է: [b]SHAMSHYAN.com[/b]-ը պատրաստ է ներկայացնել նաեւ հակառակ կողմի տեսակետը:

Նմանատիպ նյութեր