Սիրիայում ավարտվել են նախագահական ընտրությունները
Սիրիայում այսօր գիշերն ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Ըստ աղբյուրի խոսքերի՝ ձայների հաշվարկը սկսվել է քվեարկության ավարտից անմիջապես հետո։ Սպասվում է, որ քվեարկության արդյունքները կհրապարակվեն հունիսի 5֊ին։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ քվեարկությունն երկարացվել էր ևս 5 ժամով։ Երկրի նախագահական ընտրությունները սկսվել էին հունիսի 3֊ի առավոտյան։