6961 դիտում
20:38 03-06-2014
Դաժան հաշվեհարդար` հեղինակներն ադրբեջանցիներ են. տեսանյութ
Ռուսաստան Տյումեն քաղաքի Բաքու սրճարանում հաճախորդի ու մատուցողի միջեւ ծագած վեճն ավարտվել է երկու մարդու սպանությամբ: Երկրորդ սպանությունը տեղի է ունեցել հիվանդանոցում` բժիշկների աչքի առջեւ: Տյումենի երկրորդ կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա մի երիտասարդ` մեջքին դանակ խրված: Մինչեւ բժիշկները կպայքարեին ազգությամբ ադրբեջանցի Աթաշ Ղուրբանովի կյանքի համար, նրան ուղեկցող մոտ 30-հոգանոց խումբը ջարդուփշուր է արել հիվանդանոցի սպասասրահը` լսելով ընկերոջ մահվան լուրը: Հիվանդանոցում հավաքվածները կոտրել են սպասասրահի ապակիներն ու պատգարակները: Հիվանդանոցի ոստիկաններն ստիպված են եղել լրացուցիչ ուժեր կանչել:
Մինչեւ հավելյալ ուժերը կհասնեին, շտապօգնության մեքենայով հիվանդանոց են բերել վիճաբանության մեկ այլ մասնակցի` Վրաստանի չեչեն երիտասարդի: Ճանաչելով իրենց ընկերոջը ծեծողներից մեկին` կատաղած խումբն ուղղակի հաշվեհարդար է տեսել: Հարձակվել է հիվանդի վրա եւ բժիշկների ներկայությամբ պատգարակներով դաժանորեն ծեծել, հետո էլ դուրս հանել հիվանդանոցի բակ եւ սպանել` դանակի բազմաթիվ հարվածներով, իսկ վերջում դանակը խրել երիտասարդի գլխի մեջ: Ինքնադատաստանից հետո սպանության մասնակիցներին հաջողվել է փախչել: Ոստիկանները ձերբակալել են միայն նրանց, որոնք դեպքից հետո են եկել հիվանդանոց: Ծեծկռտուքի և սպանության պատճառ է դարձել այն, որ ադրբեջանցիներին պատկանող սրճարանում Վրաստանի չեչեն հաճախորդին հնարավորույթուն չեն տրվել վճարել բանկային քարտով:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28972]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8815 դիտում
15:08 10-03-2017
Ամենասարսափելի ու վտանգավոր սելֆիները, որոնց հեղինակներն իսկական խենթեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1195 դիտում
19:08 12-11-2024
Հաագայի դատարանը մերժեց Բաքվի ներկայացրած նախնական առարկությունները
1108 դիտում
18:19 12-11-2024
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
946 դիտում
15:09 12-11-2024
ԱՊՀ երկրների ՊՆ-ները 2025-ին կանցկացնեն ավելի քան 120 համատեղ միջոցառում