Դանակահարություն՝ ադրբեջանական բանակում
Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում զինծառայողների միջև տեղի է ունեցել դանակահարություն:
Apa գործակալության փոխանցմամբ՝ զորամասի նորակոչիկ Թուրալ Ալովսեթ օղլու Բայրամովը իր ծառայակից Մահիր Յակուբ օղլու Ռուստամովի հետ վիճելու ընթացքում դանակի հարվածներ է հասցրել վերջինիս:
Ռուստամովը հոսպիտալացվել է: Նրա վիճակը գնահատվում է բավարար: