Արցախի նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
Սիրելի երեխաներ,
Թանկագին ծնողներ,
Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Հունիսի 1-ի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Այս տոնը մի առանձնահատուկ ջերմությամբ ու ուրախությամբ է լցնում մեր սրտերը, ինչպես եւ երեխաները, ովքեր մեր կյանքը դարձնում են ավելի իմաստալից ու երջանիկ:
Մատաղ սերնդի առողջության, կրթության ու դաստիարակության հարցերը մշտապես գտնվում եմ մեր երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այս ուղղությամբ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնց նպատակը մեկն է. ունենալ առողջ ու երջանիկ, կիրթ ու ժամանակակից սերունդ, բազմակողմանի զարգացած ու շնորհալի երեխաներ:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Արցախի բոլոր երեխաներին այս գեղեցիկ տոնի առթիվ եւ մաղթում խաղաղ ու անհոգ տարիներ: Թող հաջողություններն ու երջանկությունն ուղեկցեն ձեզ ձեր կյանքի ճանապարհին: