1394 դիտում
16:52 31-05-2014
Կապանում 46-ամյա հարբած տղամարդը կռիվ է սարքել բժիշկների եւ ոստիկանների հետ
46-ամյա Արա Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ոգելիչ խմիչք օգտագործած վիճակում «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բակում և շտապ օգնության հերթապահ բժշկի աշխատասենյակում սթափության վիճակի զննության ենթարկելու հարցի շուրջ վիճաբանել է ծառայողական պարտականություններն իրականացնող ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ, որի ընթացքում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով `վերջիններիս հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ և դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը:
Քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը քննվելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
10903 դիտում
21:17 12-09-2015
Երկու «Քիսոները» հարբած վիճակում ընկերների հետ գիշերով կռիվ են սարքել եւ ծեծել ոստիկաններին
2298 դիտում
18:22 12-04-2014
58-ամյա տղամարդը Գյումրիի բժշկական կենտրոնում կռիվ է սարքել
1497 դիտում
14:43 25-10-2014
«Պալացո դի Լուսսո» կարաոկե-ակումբում 29-ամյա հարբած երիտասարդը բռնություն գործադրելով իրարանցում է սարքել