211652_close_icon
views-count2033 դիտում article-date 13:07 30-05-2014

Փորձել են հիգիենիկ պահանջներին չհամապատասխանող մանկական կեր ներմուծել Հայաստան

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկանում է, որ Բագրատաշենի սահմանային հսկիչ անցակետով 2014 թվականի մայիսի 14-ին ԱՄՆ-ից բարեգործական նպատակներով փորձ է արվել ներմուծել «SIMILAC» ապրանքանիշի 2787,84 կգ սոյայի հիմքով մանկական սնունդ (խմբաքանակի համար՝ 36234RE, պիտանի է մինչև 01.07.2015թ.), ինչը մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ) և խմորասնկեր ցուցանիշների մասով չի համապատասխանել ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի մարտի 10-ի N06-Ն հրամանով հաստատված մանկական սննդամթերքի սննդային արժեքին և անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներին: Մանկական սննդի ներմուծումը չի թույլատրվել:

Նմանատիպ նյութեր