5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չինաստանում
Չինաստանի հարավում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ֊ի Երկրաբանական ծառայությունը։
Էպիկենտրոնը գտնվել է Յունյան նահանգում, հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ դեռ չեն հաղորդվում։