Վրաստանի վարչապետն ամփոփել է Գերմանիա կատարած այցի արդյունքները
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ամփոփել է Գերմանիա կատարած այցի արդյունքները:
Վրաստանի վարչապետը Գերմանիայի կանցլեր Անգելա մերկելի հետ իր հանդիպումը համարել է նշանակալի և նշել, որ կողմերը երկու երկրների միջև համագործակցության մասին են զրուցել, որը ցավոք տևական ժամանակը դադարեցված է եղել:
Ղարիբաշվիլիի պարզաբանմամբ, մոտ օրերս պաշտոնական այց կկատարի Գերմանիա, որի շրջանակներում նախատեսվում է բիզնես ֆորում կազմակերպել և Գերմանական կողմին ներկայացվելու է Վրաստանում ներդրումային պոտենցիալի մասին: