Մարիուպոլի քաղաքապետը հոսպիտալացվել է
Ուկրաինայի Մարիուպոլի քաղաքի ղեկավար Յուրի Խոտլուբեյը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն։
«Այսօր՝ մայիսի 29֊ին առողջական վիճակի վատացման պատճառով քաղաքապետ Յուրի Խոտլուբեյը հոսպիտալացվել է՝ բուժման կուրս անցնելու նպատակով»,֊ ասվում է հայտարարության մեջ։
Ներկայումս քաղաքապետի պարտականությունները ստանձնել է նրա առաջին տեղակալ Գենադի Միտրոֆանովը։