211652_close_icon
views-count2328 դիտում article-date 10:20 29-05-2014

Վարշամ Ղարիբյանը հերքել է, որ «Երևան» հեռուստաընկերությունը վաճառվել է․ ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «Նից-Ապարան տոնական միջոցառումների շրջանակում Ապարանում էին բազմաթիվ գործարարներ: Այստեղ էր նաև Յուրա /Վարշամ/ Ղարիբյանը: «ՉԻ»-ն փորձեց նրանից տեղեկանալ, թե որքա՞ն գումարով է վաճառվել նրան պատկանող «Երևան» հեռուստաընկերությունը, սակայն վերջինս հայտարարեց, թե հեռուստաընկրությունը չի վաճառվել: Հիշեցնենք, որ Ղարիբյանը բորովին վերջերս պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին, հաստատել էր, որ հեռուստաընկերությունը վաճառվել է, բայց այդ մասին տեղեկություն չի հրապարակվել՝ կոմերցիոն նպատակներից ելնելով: Ի դեպ, «ՉԻ»-ն իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր այն փաստին, որ հեռուստաընկերության վաճառքից հետո նրա բաժնետերերից մեկը դարձել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նշենք, որ այս փաստը գործարարը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց՝ ասելով, որ չի ուզում քաղաքական թեմաներով խոսել»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր