1108 դիտում
10:24 28-05-2014
Աստված Իր Աջի հովանու ներքո անսասան պահի մեր պետականությունը, պահպանի աշխարհասփյուռ ազգս հայոց. Ն. Ս.Օ. Տ. Տ Գարեգին Բ.
Մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ, շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Երկրորդը.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական սիրով Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր զավակներին Հանրապետության օրվա առիթով:
1918 թվականին մեր ժողովուրդը մայիսյան հերոսամարտերում հոգին ի բուռն պաշտպանեց Հայրենի երկիրը և բարդ ու դժվարին իրավիճակի մեջ հաստատեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Պետականության վերականգնումը արգասիքն էր մեր ժողովրդի երկարամյա ազատագրական պայքարի, անկոտրում հավատքի և միասնականության ոգու:
Հանրապետության օրը հրավեր ու քաջալերություն է մեզ այսօր` ամենայն նախանձախնդրությամբ հոգալու մեր պետականության զորացման, մեր երկրի բարգավաճման, մեր ժողովրդի բարօրության և ազգային մեր իղձերի իրագործման համար։
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հավատում ենք, որ հակառակ առկա մարտահրավերներին, պիտի շարունակենք հետևողական ջանքերով, աննահանջ ոգով կերտել հայրենի պետականությամբ հիմնամուր մեր նոր կյանքը, երջանիկ ու պայծառ մեր գալիքը:
Աղոթում ենք, որ Աստված Իր Աջի հովանու ներքո անսասան պահի մեր պետականությունը, պահպանի աշխարհասփյուռ ազգս հայոց` արդյունավորելով ի սեր հայրենյաց մեր բոլոր ջանքերը»:
Նմանատիպ նյութեր
6997 դիտում
19:40 30-12-2016
Թո՛ղ Աստված պահի ու պահպանի Արցախը, Մայր Հայրենիքը և համայն հայությանը. ԼՂՀ ԱԺ նախագահի ամանորյա շնորհավորանքը
Այս բաժնից
529 դիտում
18:26 27-04-2024
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնելու է Կատարի Պետություն
577 դիտում
17:21 27-04-2024
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան