1625 դիտում
14:31 27-05-2014
Հրադադարի 20-ամյակին նվիրված միջոցառում Ֆրանսիայի Բուրգ լե Վալանս քաղաքում
Մայիսի 23-ին Ֆրանսիայի Բուրգ լե Վալանսի քաղաքապետարանի ու «Դրոմի և Արդեշի հայկական կազմակերպությունները համակարգող միության» (COADA) հետ համատեղ կազմակերպվել է միջոցառում` նվիրված հրադադարի 20-ամյակին:
Միջոցառմանը ներկա են գտնվել Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն, Բուրգ լե Վալանսի պատգամավոր, Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի անդամ Պատրիկ Լաբոնը, շրջանային և քաղաքային պաշտոնատար անձինք, տեղական հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Միջոցառման ընթացքում Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն հայտարարել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակին անդամակցելու որոշման մասին, ինչը ողջունվել է ներկաների կողմից:
Միջոցառման ավարտին ցուցադրվել է Արտակ Հերիքյանի «Մեր Արցախը» ֆիլմը:
Նմանատիպ նյութեր
1686 դիտում
20:58 04-10-2014
ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանս քաղաքի պատվիրակությանը
4053 դիտում
10:00 24-04-2017
Ֆրանսիայի Վալանս քաղաքի հայ համայնքը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1039 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
871 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր