211652_close_icon
views-count1467 դիտում article-date 09:53 27-05-2014

«Невыездной» կոչումը նույնիսկ ինչ-որ տեղ զարդարում է կենսագրությունս. Տիգրան Մանսուրյանի հոբելյանական խոհերը. Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է. «Այս տարի հոբելյանական է մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի համար։ Նա դարձել է 75 տարեկան։ Մայիսի 29-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայանալիք համերգը նվիրված է կոմպոզիտորի հոբելյանին։ Ավելի վաղ մաեստրոյի 75-ամյակը նշվել է Լոս Անջելեսի Zipper Hall-ում և UCLA համալսարանի համերգասրահում։ Մանսուրյանի արվեստը վաղուց նույնիսկ լայն լսարանին ներկայացնելու հարկ չկա, այդ թվում՝ արտերկրյա, և սա այն դեպքում, երբ ժամանակին կոմպոզիտորը թեև հայտարարաված էր «невыездной», սակայն նրա գործերը մշտապես կատարվում էին Արևմուտքում։ «Չգիտեմ՝ ո՞ր հանցանքիս համար… Նույնիսկ զրկված էի Փարիզում բնակվող քրոջս այցելելուց։ Բայց այսօր ուրախ եմ, որ ունեցել եմ այդ «փակ» տասը տարիները՝ 1980—ից մինչև 90-ականների սկիզբը. «Невыездной» կոչումը նույնիսկ ինչ-որ տեղ զարդարում է կենսագրությունս»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր