Կիևի քաղաքապետ է ընտրվել Կլիչկոն. Պորոշենկո
Միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն, ով ըստ նախնական տվյալների հավաքել է ավելի քան 55 տոկոս ձայն Ուկրաինայի նախագահական ընտրություններում, հայտարարել է, որ Կիևի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տանում ՈՒԴԱՐ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն:
«Մենք ունենք ներքին հետազոտության արդյունքները, ըստ որոնց Կիևը ևս ունի նոր քաղաքապետ և այդ անձը Վիտալի Կլիչկոն է»,-ասել է Պորոշենկոն ուկրաինական 5-րդ ալիքի ուղիղ եթերում ելույթի ժամանակ: