1996 դիտում
20:32 24-05-2014
«Ես հավատում եմ մեր ուժերին». Հովիկ Աբրահամյանի ելույթը ՀՀԿ համագումարում. Aravot.am
[url=http://www.aravot.am/2014/05/24/463888/]Aravot.am[/url]-ը ներկայացնում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթը՝ այսօր՝ մայիսի 24-ին, տեղի ունեցած ՀՀԿ 15-րդ համագումարում.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Սիրելի՛հանրապետականներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Հայաստանի հանրապետական կուսակցության 15-րդ համագումարը հրավիրվել է մեր երկրի և կուսակցության համար կարևոր ու պատասխանատու ժամանակահատվածում: Ինձհամար, որպես կուսակցության փոխնախագահի, սա կրկնակի պատասխանատվության ժամանակաշրջան է, քան իոր ընդամենը վերջերս ինձ վստահվել է ՀՀ կառավարության ղեկավարումը: Մերկուսակցությունը հաղթել է վերջին խորհրդարանական ընտրություններում, և մեր թեկնածուն հաղթել է նախագահական ընտրություններում: Մեր ժողովուրդը հավանություն է տվել մերկուսակցության ծրագրերին և դրանց անբաժանելի բաղադրիչը կազմող նախընտրական խոստումներին: Այդ խոստումները տվել ենք մենք և մեր կուսակցության առաջնորդը: Դրանց մի մասն արդեն կյանքի է կոչվել, բայց հիմնական մասով դեռ շատ անելիք ներկան: Մենք ունենք հանձնառություն և քաղաքական կամք անելու այն, ինչ մեզնից ակնկալում է մեր ժողովուրդը:
Համոզված եմ, որ անելու ենք: Դրա համար մենք ունենք մշակված բազմաթիվ ծրագրեր, պրոֆեսիոնալ կադրերի հոծ բանակ, ունենք բավարար նպատակամղվածություն ու եռանդ և ունենք պատրաստակամություն` աշխատելու բոլորի հետ: Հանրապետական կուսակցությունը բազմիցս ապացուցել է, որ զարգացման հնարավորություններն օգտագործելու հարցում կարողանում է համախմբել մեր հասարակության և նրա բոլոր շերտերի ներուժը:
Հանրապետականի հաջողության բանալին թերևս մարդկանց վստահելու, մարտահրավերներն ու հնարավորությունները սթափ գնահատելու ունակությունն է: Հանրապետականը կարողացել է զգալ այն պահերը, երբ երկրի անվտանգության և զարգացման համար անհրաժեշտ է եղել կայացնել խիզախ որոշումներ: Այդ որոշումներն իրականացվել են այն մարդկանց միջոցով, ովքեր երազել գիտեն, ովքեր գնահատելով անցյալը, ավելի լավ են պատկերացնում ապագան: Կուսակցության նախագահի ղեկավարությամբ Հանրապետականը կարողացել է համարժեք արձագանքել սպառնալիքներին, որոնք վտանգում են մեր երկրի ու մեր տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: Նման պահերին Հանրապետականը կարողացել է հենվել Հայրենիքին և անկախության վսեմ գաղափարին նվիրված և փորձառու մարդկանց վրա: Մարդկանց, ովքեր գիտեն արյան ու քրտինքի ամեն մի կաթիլի գինը: Մարդկանց, ովքեր հանուն ապագայի` պատրաստ են սեփական կյանքի գնով պաշտպանել ներկան: Հանրապետականի` անցյալ ու գալիք հաջողությունների բանաձևը գաղափարական ամուր հենքի և գործնական ճկունության զուգորդման ու փոխլրացման մեջ է: Հանրապետականը գաղափարակիցների միասնություն չէ միայն: Հանրապետականն առաջին հերթին մեր իրականության ամենակուռ քաղաքական պլատֆորմն է, որտեղ նոր պատկերացումներն ու հարուստ փորձն անընդհատ իրար հետ հակադրվելու ու փոխլրացնելու գործընթացի մեջ են: Այդպես անընդհատ հղկվում են անվտանգության ու զարգացման ապահովման ուղիները: Սիրելի՛ հանրապետականներ, Վերջերս շատ է խոսվում համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին: Հանրապետական կուսակցությունն ունի այդ փոփոխություններն իրականացնելու ամենամեծ ներուժը` սկսած սահմանադրական բարեփոխումներից մինչև ժամանակակից հասարակական հարաբերությունների արմատավորում: Ավելին, մենք՝որպեսնորկառավարություն, ինքներս ենք հանդես գալու համակարգայինփոփոխությունների նոր նախաձեռնություններով: Միևնույն ժամանակ, ունենալով Հանրապետական կուսակցության հզոր աջակցությունը, կառավարությունը վստահորեն իր ուժերը կենտրոնացնելու է տնտեսության զարգացման և մարդկանց առաջնահերթ սոցիալական խնդիրների լուծման շուրջ: Գյուղացին, աշխատավորը, գործարարը, ստեղծողն ու ստեղծագործողը մշտական աջակցության կարիք ունեն և այդ աջակցությունը նրանք պետք է զգան ամեն օր: Նոր կառավարության հիմնական գործառույթները ներառելու են. - նոր աշխատատեղերի ստեղծման, - փոքր ու միջին բիզնեսի զարգացման պայմանների բարելավման, - հարկային դաշտի հետագա պարզեցմանն ու տնտեսության ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված հետևողական քայլեր: Քանի որ, վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո առաջին անգամն է, որ ես հանդես եմ գալիս իմ կուսակիցների այսպիսի ներկայացուցչական հավաքին, ցանկանում եմ հնչեցնել հետևյալը. սիրելի՛ հանրապետականներ, բոլոր այն խնդիրները, որոնք Ձեր առջև դնում են Ձեր ընտրողները կամ քաղաքացիները, ես համարում եմ իմ անձնական խնդիրը: Կառավարությունը միշտ պատրաստ է լինելու արձագանքելու ձեզնից յուրաքանչյուրի բարձրացրած խնդրին:
Ամբողջությամբ կարդացեք [url=http://www.aravot.am/2014/05/24/463888/]այստեղ[/url]:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
5785 դիտում
12:15 24-05-2014
ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 15–րդ համագումարում
Այս բաժնից
775 դիտում
14:14 26-12-2024
Տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել, թե ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում
496 դիտում
13:52 26-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի
2839 դիտում
13:21 26-12-2024
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը