7384 դիտում
12:56 24-05-2014
Եթե ինձ ստորացնեին և պաշտպանվելու այլ տարբերակ չունենայի, ես էլ կկրակեի. Ալիկ Սարգսյանը՝ Վերնիսաժի հայտնի միջադեպի մասին
Եթե ես իմանայի, որ ֆիզիկականս կների, առանց զենքի գործադրման [url=https://shamshyan.com/hy/article/14503/]Վերնիսաժի մոտ հայտնի միջադեպը[/url] հրահրող երկուսի հարցերը կլուծեի ու հաստատ զենք չէի օգտագործի, իսկ եթե տեսնեի, որ ֆիզիկականս չի ներում, ստիպված զենք կգործադրեի: Այս մասին այսօր ՀՀԿ 115-րդ համագումարից առաջ ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը՝ արձագանքելով լրագրողների հարցին, թե ինքն այդ ժամանակ իրեն ինչպես կդրսեւորեր:
Միաժամանակ ասաց, որ ինքն իր օրինական զենքով իրեն կպաշտպաներ. «Բայց ոչ բոլորն այդ հնարավորությունը ունեն: Լավ, սա անեծք չէ, բայց ով ավելի շատ կմեղադրի այդ տղային, թող մի անգամ հայտնվի նմանատիպ իրավիճակում: Ցանկացած ցինիզմ, լկտի վերաբերմունք դատապարտելի է ինչ-որ ձեւ: Եթե օրենքն այդ պահին «ներկա լիներ», բնականաբար այդ տղային չէին հասցնի այդ վիճակին եւ նրանց կպատժեին, անպայման կպատժեր, կմիջամտեր, կկանխեր»:
Նա նշեց, որ դա սովորական հանցագործություն չէր: «Հատուկ, ընդգծված ցինիզմով արտահայտված հանցագործություն էր, որը ստորացրել է հայ մարդուն իր կնոջ եւ երեխայի ներկայությամբ: Նման իրավիճակի հասցնելը լի է ամեն տեսակի անսպասելի, կենտրոնախույզ, էքսցենտրիկ արարքներով: Այդ մարդու մոտ դրա արձագանքն արտահայտվել է կրակելով: Ես նրան մեղադրում եմ, օրենքն էլ կպատժի, չի կարելի կրակել: Ամեն մարդ թող իրեն հաշիվ տա: Հակառակ կողմն էլ է իրեն շատ վատ պահել: Ցանկացած հանցագործություն մեկնաբանելիս ցանկացած մարդ պետք է իրեն այդ դերում պատկերացնի՝ ընդգծելով, որ իրավապահները լուրջ ուղու վրա են:
Նմանատիպ նյութեր
4593 դիտում
14:12 28-05-2014
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ «Վերնիսաժի» հայտնի միջադեպի և Ալիկ Սարգսյանի հետ չշփվելու պատճառների մասին
1535 դիտում
19:04 28-06-2019
Կարեն Տոնականյան․ Եթե կոտրվածք չունենայի, մրցակցիս շանս չէի տա
Այս բաժնից
811 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
670 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
463 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը